-
30.07.2013|
11:08
Ամերիկյան Forbes ամսագիրը կինոաստղ Անջելինա Ջոլիին կրկին ճանաչել է հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Հանդեսի տվյալներով՝ նրա եկամուտը 2012թ. հուլիսից մինչև 2013թ. հուլիսը կազմել է մոտ 33 միլիոն դոլար։
-
29.07.2013|
18:32
Հայազգի անվանի նկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում: Ստեղծել է շուրջ 6000 կտավ: Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին: Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ: Պատկերել Է ծովը` օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։
-
29.07.2013|
18:30
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հուլիսի 28-ին մեկնարկել են տերյական պոեզիայի օրերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես» գործակալությունից: Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից տերյանական պոեզիայի սիրահարներն այցելել են Տերյանի տուն-թանգարան, մասնակցել են Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին: Գյուղից քիչ հեռու գտնվող սարերի ստորոտին կազմակերպվել է դաշնահանդես:
-
29.07.2013|
16:27
Արսեն Հակոբյանի «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի, Եվրոպայում սրբացված հայերի (կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հայ հոգևորականների), հայկական քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցության, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցելության մասին, որի արդյունքում, մասնավորապես` Իտալիայում, մեծ թափ առավ կենտրոնագմբեթ եկեղեցաշինությունը:
-
29.07.2013|
11:46
Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.30, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա հայ ազգագրական երգի տոնական երեկո` նվիրված հայ մշակոյթի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանին:
-
28.07.2013|
15:10
Ռումինացի գնչուհին Հայաստանի մասին լսել էր աղոտ: Ցեղասպանության մասին ընդհանրապես չգիտեր: Ասաց, որ հավատացյալ է, բայց չգիտեր, որ աստվածաշնչյան Արարատը մեր Արարատն է: Մի քիչ խոսելուց հետո ափսոսաց, որ շատ բան չգիտի. «Հեռուստատեսությամբ շատ բան չենք իմանում, ինֆորմացիան էլ ընտրովի է` ինչից ինչքան»:
-
27.07.2013|
18:22
Գրողների տան մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀԳՄ 16-րդ համագումարը: Արտահերթ համագումարում քվեարկության է դրվել գրողների միությունը հասարակական կազմակերպություն վերագրանցելու հարցը: Առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
-
27.07.2013|
13:39
Այսօր Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք 2013» երաժշտական մրցույթի վերջին փուլն է: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը կներկայանա պրեմիերայով: Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Մխիթարյանը:
-
26.07.2013|
20:10
Ֆրանսիացիները կարիք չունեն պատմությունը քրքրելու: Նրանց պատմությունն ամենուր է: Նրանք պարզապես գուրգուրում են այն, մենք` հաճախ ոչնչացնում մերը: Մենք անվերջ փնտրտուքի մեջ ենք, և տուժողը, առաջին հերթին, մեր պատմությունն է: Մենք չենք հասկանում, որ մեր շահը այս մոլորակի վրա մեր պատմությունն է: Եղա այն տեղերում, ուր նախորդ այցելությանս չէի եղել:
-
26.07.2013|
15:29
Պամֆլետը (անգլ. pamphlet) դա փոքրածավալ հրապարակային ստեղծագործություն է, որի նպատակն է քաղաքացիական, սոցիալ-քաղաքական մեղադրանքը: